ՀՊՏՀ ուսանողները դարձան Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հայտարարած մրցույթի հաղթողներ

Դիտումների քանակ՝ 995

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը «Սպառողների ֆինանսական կրթության իրազեկվածության բարձրացման ծրագրի» շրջանակներում հայտարարել էր «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցույթ:

Դեկտեմբերի 12-ին, հայտնի դարձան հաղթողները: Հպարտությամբ ենք նշում, որ առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է ֆինանսական ֆակուլտետի արժեթղթերի շուկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Սալնազարյանը` «Ածանցյալ արժեթղթերը որպես ՀՀ տնտեսության զարգացումը խթանող ֆինանսական գործիքներ» թեմայով ուսումնասիրության համար (մրցանակը` 200.000 դրամ): Երկրորդ մրցանակի է արժանացել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Վիգեն Թարխանյանի «Ապահովագրությունը որպես գյուղացիական տնտեսության զարգացման նախապայման» թեմայով աշխատանքը (մրցանակը` 150.000 դրամ) :

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին