«Բեստ Վեստեռն կոնգրեսը» և «Գոլդեն Թյուլիփը» ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 847

Ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի կազմակերպած հերթական նոյեմբերի 22-ին վարում էին և հյուրանոցների փոխտնօրեն, իտալացի գործարար Արբեր Սելամանայը և մարքեթինգի և հասարակայնության կապերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը:

«« Բեստ Վեստեռն կոնգրես»  և «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցները  ունեն մեկ միասնական կառավարում և պատկանում են իտալական ինժեներական շինարարական կազմակերպությանը»,-ներկայացան նրանք և տեղեկացրին, որ Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացնում: Կազմակերպության ջանքերով  կառուցվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, հյուրանոցի շենքը, իտալական անվանումով բնակելի շենքը և այլ ուշագրավ կառույցներ: Արբեր Սելմանայը և Գայանե Գրիգորյանը, անդրադառնալով հյուրանոցային բիզնեսին, խոսեցին բնագավառում ծավալած գործունեության, գրանցված հաջողությունների մասին:  Նրանք նշեցին, որ 5 աստղանի հյուրանոց է, ունի 104 սենյակ,  կոնֆերենս դահլիճներ, սպասարկման ծառայություններ: « Բեստ Վեստեռն կոնգրեսը» կառուցվել է 2002 թվականին` որպես բիզնես կլասի 4 աստղանի հյուրանոց ` 126 սենյակով, բացօթյա լողավազանով, բազմաթիվ նիստերի սրահներով:  Բանախոսների խոսքերով` այս երկու հյուրանոցների առանձնահատկությունը ընդհանուր կառավարումն է մեկ տնօրենի կողմից: Այսպիսի կառավարումը թույլ է տալիս իրականացնել ճկուն և արդյունավետ քաղաքականություն և օգնում առաջատարներից մեկը լինել հայաստանյան հյուրանոցային շուկայում: Այնուհետև հյուրերը պատմեցին իրենց բիզնես ծրագրերի, մարքեթինգային գործունեության,  հյուրանոցների աշխատակազմերի, սպասարկման ծառայությունների մասին: Ոսանողները ուրախությամբ տեղեկացան, որ այս կազմակերպությունները պատրաստվում են շարունակել համագործակցությունը բուհի հետ և նախատեսում փորձառության ընդունել զբոսաշրջության և բիզնեսի կազմակերպման մասնագիտացման ուսանողներին:

Ավարտին Արբեր Սալանայը և Գայանե Գրիգորյանը պատասխանեցին ուսանողների հարցերին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին