Գիտաժողով` ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 782

 Դեկտեմբերի 13-ին,  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում իր աշխատանքներն սկսեց հանրապետական գիտաժողովը` «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի Հանրապետության մարտահրավերները» խորագրով` նվիրված  ՀՀ և ԼՂՀ անկախության 20-ամյա հոբելյաններին:

Մայր համալսարանից Գյումրի էին մեկնել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, առաջին պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ: Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջույնի խոսք հղեց գիտաժողովի մասնակիցներին: Նա կարևորեց և ընդգծեց գիտահետազոտական աշխատանքների կատարումը, դրանց հրապարակային ներկայացումը համանման գիտական հավաքներում և մաղթեց աշխատանքային հագեցած եռօրյա:

Ներկա էր նաև Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը:

Բացման արարողությանը հաջորդեց լիագումար նիստը, որի ընթացքում զեկուցումով հանդես եկավ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը` «Անցումային երկրների վերափոխումների գնահատումը հասարակական զարգացման համաթվի (ինդեքս) միջոցով » թեմայով: Զեկուցումից հետո ծավալվեց գործնական ու կառուցողական քննարկում:

Տեղեկացնենք` առաջիկա երկու օրերին գիտաժողովը կշարունակվի բաժանմունքներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին