Նոր գիրք` նվիրված Գարեգին Նժդեհին

Դիտումների քանակ՝ 770

Օրերս  լույս տեսավ կառավարման ամբիոնի դոցենտ Վալերի Միրզոյանի «Առաջնորդման մեթոդաբանությունը` ըստ Գարեգին Նժդեհի» վերտառությամբ գիրքը, որտեղ հեղինակը հակիրճ շարադրում և մեկնաբանում է հայ երևելի քաղաքական, ռազմական, պետական գործչի, ազգայնականության կարկառուն տեսաբանի հայեցակարգը առաջնորդման էության, առաջնորդի բնութագրերի, իրավունքների և պարտականությունների, առաջնորդման մեթոդների մասին:

Գիրքը նվիրվում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին:

 Տպագրվել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին