Լույս է տեսել ՀՊՏՀ պատկերանշանը պատկերող առաջին ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 660

Լույս է ընծայվել ՀՊՏՀ առաջին պրոռեկտոր, մարքեթինգի ամբիոնի պրոֆեսոր  Գագիկ Վարդանյանի «Գինը մարքեթինգային համալիրում» ուսումնական ձեռնարկը, որում ներկայացված են գնի դերն ու նշանակությունը մարքեթինգային համալիրի շրջանակներում, գնագոյացման որոշումների վրա ազդող գործոնները, գնագոյացման մեթոդներն ու ռազմավարությունները:

Ձեռնարկը հասցեագրված է բարձրագույն տնտեսագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին, դասախոսներին, ինչպես նաև գործարարներին:

«Գինը մարքեթինգային համալիրում» ուսումնական ձեռնարկը առաջին հրատարակված գիրքն է, որի տիտղոսաթերթին պատկերված է համալսարանի նոր պատկերանշանը (լոգո):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին