ՀՊՏՀ ուսանողը՝ համաշխարհային ունիվերսիադայի մասնակից. Հայաստանն արձանագրել է բարձր ցուցանիշ

Դիտումների քանակ՝ 2622

Օրերս Թայվանի մայրաքաղաք Թայբեյում անցկացվել են 29-րդ համաշխարհային ուսանողական ամառային խաղերը: Հայաստանը 7 մարզաձևում ներկայացնող 16 մարզիկների շարքում է եղել ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող, ջրացատկորդ  Վլադիմիր Հարությունյանը:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության  ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ով, ամփոփելով ունիվերսիադան,  մեզ հետ զրույցում նշեց, որ  որ Հայաստանի մարզիկները նվաճել են  6 մեդալ և 144 մասնակից երկրների շարքում նվաճած 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով  Հայաստանը զբաղեցրել է 24-րդ տեղը։ Ուշագրավ է, որ այս տարի Հայաստանը, ունիվերսիադաների պատմության մեջ  առաջին անգամ, ունեցավ  կրկնակի չեմպիոն՝  ի դեմս Արթուր Թովմասյանի (սպորտային մարմնամարզություն) և միանգամից 3 ոսկե մեդալ:

«ՀՊՏՀ ուսանող Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում կիսաեզրափակիչ է անցել՝ գրավելով 16-րդ տեղը, իսկ եզրափակչի սինխրոն ցատկերում՝ մեր զույգի կազմում գրավել է 6-րդ տեղը, ինչը ունիվերսիադայում բարձր արդյունք է»,-ընդգծեց պատվիրակության ղեկավարը:

Շնորհավորում ենք հայ մարզիկներին, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայոնւթյան հետ կապերի բաժին