Նոյեմբերի 22-24-ը կկայանա ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովը
2017թ. նոյեմբերի 22-24-ը կկայանա «Տնտեսությանևհասարակությանզարգացում. XXIդարիմարտահրավերներևհնարավորություններ» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 27-րդ գիտաժողովը:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից, գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և կլոր սեղանների նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.
- Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ
- Կրթություն, գիտություն և նորաստեղծություն
- Համաշխարհային տնտեսագիտություն և գլոբալացում
- Կառավարում, կառավարման տեղեկատվական համակարգեր
- Մարքեթինգ և լոգիստիկա
- Տարածաշրջանային տնտեսագիտություն և տարածական զարգացում
- Ազգաբնակչության տնտեսագիտություն և ժողովրդագրություն
- Մարդկային ռեսուրսների կառավարում և աշխատանքի տնտեսագիտություն
- Բնօգտագործման տնտեսագիտություն
- Հաշվապահական, կառավարչական հաշվառում և աուդիտ
- Ֆինանսներ և հարկային քաղաքականություն
- Ֆինանսական շուկաներ և ներդրումներ
- Սոցիալ-տնտեսական հարաբերություններ և դրանց իրավական կարգավորում
- Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ:
Գիտաժողովիններկայացվողհոդվածներիպահանջները
Նյութերի ձևավորման պահանջները
- հոդվածի ծավալը` 5-7 էջ,
- հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/` հայերեն, ռուսերեն անգլերեն,
- հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/` երեք լեզվով,
- էջի ձևաչափը` A4 (201 X 297 մմ),
- լուսանցքները` 2,5 սմ բոլոր կողմերից,
- տառատեսակը` GHEA Grapalat,
- տառաչափը` 12,
- տողամեջը` 1,5,
- պարբերության խորությունը` 1 սմ,
- վերնագիրը` գլխատառերով, 14 տառաչափով,
- գծանկարների և աղյուսակների տառաչափը` 10,
- գծանկարի համարը և անվանումը` ներքևում, աղյուսակինը` վերևում,
- բանաձևերը` Equation,
- հղումները` տողատակում,
- հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
- էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը /ԳՀ-27/ և հեղինակի ազգանունը. օրինակ` ԳՀ-27, Ավագյան:
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականինոյեմբերի 3-ը:
Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին` հեռ. 59-34-26, էլ փոստ՝ muradyangitutyun@mail.ru:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին