«Աերոսվիտ» ընկերության մենեջերը գործնական պարապմունք վարեց ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարում մասնագիտացման 3-րդ կուրսում

Դիտումների քանակ՝ 620

ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության  կառավարում ամբիոնի դոցենտ Ստեփան Մանթառլյանի նախաձեռնության շրջանակներում գործնական պարապմունքներն անցկացնում են բնագավառում մեծ փորձ ունեցող լավագույն մասնագետները: Երկաթուղային թանգարանում կայացած գործնական պարապմունքը, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու այդ ոլորտի աշխատանքին, մեծ ոգևորություն էր առաջացրել: Այսօր հերթական դասն էր  զբոսաշրջության կառավարում մասնագիտացման 3-րդ կուրսում: Այն վարում էր Ուկրաինական ավիաուղիների ընկերության մենեջեր Էվելինա  Ավետիսյանը: Ուսանողները տեղեկացան  ավիատոմսերի վաճառքի, գործող տարիֆների, զեղչային համակարգի մասին և բանախոսին հղեցին բազմաթիվ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին