Համալսարանի բուժկետը գործում է նորացված կազմով
16.12.2011
Դիտումների քանակ՝ 718
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բուժկետի սպասարկումը հանձն են առել Ուսանողական հատուկ պոլիկլինիկայի բարձրորակ մասնագետները` բժիշկ-թերապևտ Նելլի Թովմասյանը և բուժքույր Նեկտար Լևոնյանը:
Բժիշկ-թերապևտ Նելլի Թովմասյանի տեղեկացմամբ` բուհի ուսանողների և աշխատակիցների բուժզննությունն ու բուժօգնությունը անվճար են: Արդեն սպասարկվել են 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների 95%-ը, և հայտնի են արդյունքները: Բժշկը մտահոգված է, որ ուսանողների զգալի մասն ունի առողջական խնդիրներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին