ՀՊՏՀ-ում մեկնարկած բարեփոխումներն ընդգրկելու են զարգացման բոլոր ուղղությունները. Կորյուն Աթոյան
«Բարեփոխումներն ընդգրկելու են համալսարանի զարգացման բոլոր ուղղությունները` ուսումնական գործընթաց, գիտահետազոտական աշխատանքներ, արտաքին կապեր, ուսանող դասախոս- հարաբերություններ, ուսանողների և աշխատակազմի հանգստի ու ժամանցի պայմանների ստեղծում և, ըստ էության, այդ գործընթացում չկա որևէ երկրորդական հիմնախնդիր», - այս մասին երեկ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը` ի պատասխան ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչ ապագա է խոստանում բուհում մեկնարկած բարեփոխումների ընթացքը:
Ըստ ռեկտորի`կարևոր է նպատակադրվել և ձևակերպել անելիքները: «Այսօր մեր բուհն իր գիտական ներուժով պետք է մասնակիցը դառնա Հայաստանի Հանրապետությունում խոշոր տնտեսական հարցերի քննարկմանը: Ոսանողը այս պատերի ներքո պետք է ձեռք բերի մասնագիտություն, աշխարհայացք և զարգանալով որպես մտավորական ու քաղաքացի` ամուր կապվի մայր հողին»,- ասաց Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին