Նորություններ

Գտնվել է 12 նորություն

ՈւԳԸ-ն նորովի է սկսում իր գործունեությունը՝ խոստանալով ՀՊՏՀ-ականներին ջերմ դիմավորել գիտության աշխարհում. համակարգողները հանդիպեցին ուսանողներին

ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) այս ուսումնական տարում նոր թափով ու որակով է մեկնարկում իր գործունեությունը. այս մասին այսօր ուսանողության հետ կայացած հանդիպմանը հավաստիացրին ՈՒԳԸ պատասխանատուները: ՈւԳԸ աշխատանքների համակարգող, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ...

Աշխատաժողով՝ ՀԵՐԻՏԱԳ ծրագրի շրջանակներում

Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում («ՀԵՐԻՏԱԳ») (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի շրջանակում մայիսի 14-16-ը Գորիսի պետական համալսարանում...

ՈւՄԵՖ-ի պրոֆեսորը՝ առաջնորդության և կառավարման հարցերի շուրջ

ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ «Գործարար կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներին դասավանդելու նպատակով մեր համալսարանում է շվեյցարական բուհի պրոֆեսոր Սալվատորե Մոչիան: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի նախաձեռնությամբ՝ ՀՊՏՀ ավագ կուրսերի ուսանողների անգլերենի և մասնագիտական իմացությունը բարձրացնելու...

Ուսանողները ծանոթացան Ֆրանսիայի համալսարաններում սովորելու հնարավորություններին

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կազմակերպած միջոցառման շրջանակում այսօր մեր համալսարանում էր Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանության համալսարանների համագործակցության գծով պատասխանատու Ֆրեդերիք Ռեյնբոլդը: Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, Ֆրանսիայում ուսանել  ցանկացող բակալավրիատի, մագիստրատուրայի  ուսանողներ...

ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները մրցունակ են. գործատու

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն այսօր մեր համալսարան էին եկել՝ ուսանողներին իրազեկելու, թե ինչպես կարող են ուսումն ու աշխատանքը համատեղել, գործնական գիտելիք ու փորձ ձեռք բերել: «Խոսքը, մասնավորապես ապագայի գործակալի աշխատանքի մասին է»,-ասաց ընկերության Դեմիրճյան մասնաճյուղի տնօրեն Վահագն...

ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին այսօր մեր համալսարանում էր: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանի, դեկանների, ամբիոնի վարիչների,...

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հյուրընկալվել էին մեր բուհում

Տնտեսագիտական համալսարանի գիտության բաժնի նախաձեռնությամբ այսօր մեր բուհի մեծ դահլիճում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:...

Banks.am կայքն անդրադարձել է ՀՊՏՀ ուսանողների հետ ՀՀ ԿԲ ներկայացուցիչների հանդիպմանը

Banks.am լրատվական կայքն այսօր անդրադարձել է ՀՊՏՀ և ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում տեղի ունեցած Կենտրոնական բանկի ներկայացուցիչների` ուսանողների հետ  հանդիպմանը: Հրապարակմանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://www.banks.am/am/news/newsfeed/7335/։  ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ...

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՊՏՀ և Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանների միջև

Այսօր մեր համալսարանի նիստերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական և Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով հիմք դրվեց համագործակցության ընդգրկուն մի շրջանակի, որը ներառում է կրթական ու գիտական կապեր, փոխանակման ծրագրեր: Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակության...

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկները հանդիպեցին ՀՊՏՀ կին աշխատակիցների հետ

ՀՊՏՀ նիստերի սրահում «Հայ կինը իրավունք ունի լինելու առողջ և իրազեկված» խորագրով դասախոսությամբ  ՀՊՏՀ կանանց հետ այսօրվա հանդիպմանը հանդես եկան գինեկոլոգ Նելլի Ավագյանը և բժիշկ ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը: «Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը դատավճիռ չէ: Այս հիվանդության պատճառած մահերի  քանակն անհամեմատ պակաս...