Երկխոսությունն ամփոփվեց ևս մի քանի հարցի լուսաբանմամբ

Դիտումների քանակ՝ 615

«Խոստանում եմ` շուտով կտեղեկանաք փոխանակման ծրագրերին, յուրաքանչյուր նորությանը, որն առնչվում է ուսանողին և ուսումնական գործընթացին: Այդ բացը շատ արագ կլրացվի համալսարանի պաշտոնական ինտերնետային կայքի հրատապ ծանուցումներով»,- երեք ժամ և ավելի ծավալված անկաշկանդ երկխոսության ավարտին ուսանողների մտահոգությունը փարատեց ռեկտոր Կորյուն Աթոյանը և անդրադարձավ ևս մի քանի խնդրի:

Նա մասնավորապես նշեց, որ էլեկտրոնային գրադարանի ստեղծումը լուծում կտա նաև գրադարանային խնդրին:

Ռեկտորի տեղեկացմամբ` տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ցուրտ լսարանների հարցն առայժմ կկարգավորվի ջերմամեկուսիչ աշխատանքներով:

Վերջում ռեկտորը հավաստիացրեց, որ բուհի ղեկավարությունը շարունակելու է խորհրդակցական կարգով, գործի դնելով բարեփոխումների ողջ զինանոցը` բուհը դարձնել կրթական ծառայություններ մատուցող լիարժեք համակարգ: Նա նշեց, որ պատրաստ է այսուհետ էլ լսել ուսանողների ձայնը, հանդիպել ու զրուցել նրանց հետ առաջարված ցանկացած ձևաչափով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին