Քաղաքական մարքեթինգին նվիրված բանավեճ-քննարկում` ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ մարքեթինգ մասնագիտության, մարքեթինգային հետազոտություններ և մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացումների մագիստրատուրայի 1-ին կուրսեցիները, մարգեթինգի ամբիոնի ասիստետ Նարեկ Ղուկասյանի ղեկավարությամբ, այսօր կազմակերպել էին ուշագրավ բանավեճ-քննարկում նվիրված քաղաքական մարքեթինգին: Քննարկմանը մասնակցում էին առաջին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը , կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանը, դասախոսներ, ուանողներ: Քննարկվող թեման հատկապես արդիական է հայաստանյան ընտրությունների նախաշեմին:
Մագիստրանտ Հայկազ Ֆանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության «Միասնական Ռուսաստան» կուսակցության` ընտրությունների նախօրեին ստեղծած գովազգդային հոլովակը, որի շուրջ էլ ծավալվեց ակտիվ քննարկում: Կարևորվեց այն տեսակետը, որ ցանկացած գովազդ, այդ թվում նաև քաղաքականը, պետք ստեղծվի` հաշվի առնելով «AIDA»-ի (ուշադրություն, հետաքրքրություն, ցանկություն, գործողություն) սկզբունքները: Մասնակիցները կարծիք հայտնեցին, որ ցուցադրված տեսահոլովակը, որպես քաղաքական մարքեթինգի տեխնոլոգիա, հաջողվել է:
Կազմակերպիչները նախատեսում են առաջիկայում ևս անցկացնել նմանատիպ քննարկումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին