Ամփոփելով ևս մեկ աշխատանքային տարի. մինչ նոր հանդիպում

Դիտումների քանակ՝ 3260

Հարգելի ընթերցողներ, այսօրվանից ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մեկնում է ամառային հանգստի: ՀՊՏՀ պաշտոնական կայքն ու ֆեյսբուքյան պաշտոնական էջը ժամանակավորապես կդադարեցնեն նորությունների թողարկումը, չի հրատարակվի նաև երկամսյա «Տնտեսագետը», սակայն արձակուրդի ընթացքում մեր տեսադաշտում կլինեն ՀՊՏՀ կարևոր իրադարձություններն ու բուհական-կրթական նորությունները: Դրանք կլուսաբանվեն՝ ըստ կարևորության և առաջնայնության: Հանգստյան օրերին կապ կպահպանենք ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ և կտեղեկացնենք ընդունելության գործընթացի  հրատապ նորություններին: Ի դեպ, վաղը asue.am-ում կհրապարակվեն ՀՊՏՀ ընդունվածների ցուցակները:

Այսպիսով, մեր բաժինն ամփոփեց 2016-2017 ուսումնական և աշխատանքային տարին` ի մի բերելով ձեռքբերումները, ուրվագծելով գալիք ուստարվա անելիքները: Արձակուրդից հետո՝ օգոստոսի երկրորդ կեսին, նոր տրամադրությամբ, նոր լիցքերով ձեռնամուխ կլինենք մեր գործին, որն է՝ մեր հավատարիմ լսարանին համակողմանի, ճշգրիտ և հրատապ տեղեկություն տրամադրելը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների արձակուրդի ժամկետները հրապարակել էինք ավելի վաղ. ծանոթացեք հետևյալ հղումով՝ goo.gl/Up2QEB:

Բոլորին մաղթում ենք հաճելի հանգիստ, մինչ հանդիպում:

Սիրով՝ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին