Դիպլոմների հանձնում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
14.07.2017
Դիտումների քանակ՝ 3167
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում պաշտոնական և հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ են հանձնվել 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին: Այդ առիթով հուլիսի 12-ին մայր բուհից մասնաճյուղ են այցելել ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը։ Բացման և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ մասնագիտական կայացման ճանապարհին շրջանավարտներին մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին