«Ամբերդ»-ի նոր հրապարակումը

Դիտումների քանակ՝ 3415

ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնը հրապարակել է «ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային արդյունավետության վերլուծությունը և եկամտաբերության վրա ազդող հիմնական գործոնները»  հետազոտությունը: Հետազոտական կենտրոնից տեղեկացնում են, որ հետազոտության շրջանակներում փորձ է կատարվում վերլուծել  ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային գործունեությունը, դրա հետ կապված ծախսերը, ռիսկերը, իրականացնել ներդրումային արդյունավետության գնահատում: Հետազոտության առանցքային մասն  է կազմում նաև ներդրումային գործունեության և եկամտաբերության վրա ազդող գործոնների համակարգային վերլուծությունը: Կատարված գործոնային վերլուծության արդյունքում բացահայտվել են ֆոնդերի եկամտաբերության և ռիսկի վրա ազդող հիմնական գործոնները, տրվել է դրանց քանակական և որակական գնահատականը: Հետազոտության հիմնական խնդիրներն են եղել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային սահմանափակումների, ֆոնդերի ակտիվների, պարտավորությունների դինամիկայի,  ծախսային ուղղությունների վերլուծությունը, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառուցվածքի բացահայտումը, ներդրումային փաթեթի կառավարման տեսանկյունից կառավարման ուղղությունների հատկանշումը, կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ռիսկերի վերլուծությունը,  դրանց կառավարման արդյունավետության գնահատումը, գործոնային վերլուծության արդյունքում ֆոնդերի եկամտաբերության ու կառավարման արդյունավետության վրա ազդող գործոնների բացահայտումը, դրանց ազդեցության չափի գնահատումը և այլն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին