Լույս է տեսել ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն
ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների 26-րդ` «Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն («Տնտեսագետ» հրատարակչություն, 2017 թ.):
Ինչպես տեղեկացնում են գիտության և ասպիրանտուրայի բաժնից՝ գիտաժողովին ներկայացված ավելի քան 90 զեկուցումներից 60-ը, որոնք հնչել են բաժանմունքներում, տպագրվել են:
Հիշեցնենք, որ գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ գիտության պետական կոմիտեն:
Գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին