Աշխատաժողով Արցախում. «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ»

Դիտումների քանակ՝ 2511

Հայաստանի պետական տնտեսագիտական և Արցախի պետական համալ­սա­րան­ների նա­խաձեռնությամբ հունիսի 28-ին Ստեփանակերտում կայացավ «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովը:

Աշխատաժողովին, ռեկտորների մակարդակով, մասնակցում էին Երևանի պետա­կան հա­մալ­սարանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Ճարտարա­պե­տութ­յան և շինա­րա­րության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազ­գային ագրա­րային համալ­սա­րանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Ստե­փանա­կերտի «Մեսրոպ Մաշտոց»» հա­մալ­սարանը:

Մինչև միջոցառման մեկնարկը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կրթության և գի­տու­թ­­յան նախարար Լևոն Մկրտչյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ այցելեցին արցախյան ազա­տա­մարտում զոհված ԱրՊՀ ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթող` հար­գանքի տուրք մատուցելով հերոսներին:

Աշխատաժողովում ողջույնի ընդարձակ խոսքով հանդես եկավ Արցախի Հան­րա­պե­տության Նախագահ Բակո Սահակյանը, ով կարևոր ու պահանջված համ­արեց կրթության հիմ­նախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազ­մա­կերպումն Արցա­խում՝ նշելով, որ Արցախի ամենամեծ հարստությունը նրա ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը: Նախագահ Սահակյանն ընդգծեց, որ գիտության և կրթության ոլորտը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամ­րապնդման գոր­ծուն բնագավառներից է հատկապես գլոբա­լացման ներկա ժամա­նա­կա­հատվածում, հա­վելեց նաև, որ, ինչպես ռազմավարական կարևո­րագույն այլ ծրագրերի իրակա­նաց­ման գործում, կրթության ոլորտում ևս Արցախը զգում է մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության կարիքը:

Աշխատաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ ԿԳ և ԱՀ ԿԳՍ նա­խա­րար­ներ Լևոն Մկրտչյանն ու Սլավիկ Ասրյանը: ՀՀ կրթության և գիտության նա­խարար Լևոն Մկրտչյա­նը, կարևորելով աշխատաժողովի անցկացումը, ասաց. «Մեր հիմնական զենքը, որը պետք է առաջ տանի Հայաստանն իր բարդ տարա­ծաշրջա­նային խնդիր­ները լուծելու ճանապարհին, մեր գիտական և կրթական ներուժն է: Պետությունը բարձրագույն կրթության համակարգը դի­տար­կում է որպես պետական կառա­վարման գերակա օբյեկտ և, միավորելով տնտե­սու­թ­յան և պե­տու­թ­յան շահերը, ըն­դունում է կրթական ոլորտի տարբեր ուղղություններում պետութ­յան  գործունեությանը նպաստող օրենքներ և նորմատիվային իրավական ակտեր»:

ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Մենք՝ կրթա­կան ոլորտի ներկայացուցիչներս, համագործակցելով և մեկս մյուսիս խնդիրներին լավ ծա­նոթանալով, կկարողանանք նպաստել պետության խնդիրների լուծ­մանը: Բարձ­րագույն կրթությունը դիտարկել սոսկ որպես առաջանցիկ, ճիշտ չէ, ո­րովհետև ողջ կրթա­կան համակարգը պետք է գործի՝ սկսած նախադպրոցական հաս­տա­տությունից մինչև հետբու­հա­­կան կրթություն. այս օղակները սերտ փոխ­կա­պակց­ված են և լրացնում են միմյանց: Բու­հը լիարժեք կարող է աշխատել, երբ դպրո­ցից ստանա գրագետ շրջանավարտներ, և մենք էլ կկարողանանք բուհն ավար­տած խելացի մասնագետներով ապահովել կրթօջախները: Կրթա­կան եռաստիճան հա­մակարգը գոր­­ծում է բոլոր բուհերում, և դրանք կարևոր են որակյալ մասնագետներ ունենալու գոր­ծում»:

«Բարձրագույն կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում և ԱՀ-ում» ներածական ելույթներ ունեցան ռեկտորներ Կորյուն Աթոյանը, Մանուշ Մինասյանը, Արամ Սիմոնյա­նը, Արսեն Լոքյանը, Գագիկ Գալստյանը, Արշալույս Թարվերդյանը:

Մասնավորապես, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը իր ելույթում նշեց. «Գլո­բա­­լաց­ման և գի­տե­լիքա­հենք տնտեսութ­յան համատեքս­տում բարձրա­գույն կրթու­թյան որակը ռազ­մա­­վարա­կան առու­մով կարևոր է երկրի զարգաց­ման և մր­ցու­­­­­­­­­նա­կության ապահովման հա­մար: Այդ է պատճառը, որ ներկայումս, ավե­լի քան եր­բևէ, բազ­­­մաթիվ եր­կրն­եր մե­ծա­ծա­վալ ներդրումներ են ա­նում բարձ­րա­գույն կրթության որա­­­­կի բարձ­րաց­ման նպատակով, հե­տևա­պես՝ ՀՀ-ն և ԱՀ-ն չեն կարող անմասն մնալ նշված գործընթացից»:

ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ  Մինասյանն իր ելույթում համակողմանիորեն ներկա­յաց­րեց Արցախի Հանրապետության կր­թական համակարգը` նշելով. «Ցանկա­ցած հասա­րա­կութ­յան մեջ  բոլոր բարեփո­խում­ներն ընթա­նում են դժվարություն­նե­րով, եր­բեմն էլ՝ ցնցում­ներով: Սա­կայն մեկընդմիշտ պետք է ընդունենք. զարգաց­ման ժա­մա­նա­կի մարտա­հրա­վեր­նե­րին դիմակայելու համար ա­ռանց բարեփոխում­ների պար­զապես չենք կարող»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, խոսելով բարձրագույն կրթության համակարգի հիմնախնդիրների մասին, ոլորտի զարգացման տեսանկյունից, հիմք ընդունելով ուսա­նողների և բուհերի թվաքանակի ներկայիս հարաբերակցությունը, կարևորեց բուհերի քանակի օպտիմալացումը:

Այնուհետև ծավալվեցին քննարկումներ «Բարձրագույն կրթության պետական կարգավորում և բուհերի ինքնավարություն», «Կրթության որակ» և  «Արժեհա­մա­կարգ» թեմատիկ նիստերի շրջանակներում:

Աշխատաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աշխատաժողովից լուսանկարային շարքը՝ տեսադարանում:

Աշխատաժողովի մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը կարող եք դիտել հետևյալ հղումով՝  www.youtube.com/watch?v=7mUTnGirdKw:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին