Ռուսաց լեզվի օլիմպիադայի հաղթողները ստացան հավաստագրեր

Դիտումների քանակ՝ 3121

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին անցկացվել էր ռուսաց լեզվի օլիմպիադա, որին մասնակցել էր բակալավրիատի առաջին կուրսերի 39 ուսանող: Կազմակերպիչն էր լեզուների ամբիոնի դոցենտ Լիդա Տոնոյանը:

Օլիմպիադայից մեկ շաբաթ անց հայտնի էին դարձել հաղթողները, իսկ այսօր լեզուների ամբիոնի նիստը մեկնարկելուց առաջ ամբիոնի ղեկավարը՝ դոցենտ Սուսաննա Չալաբյանը, հաղթողներին հանձնեց հավաստագրերը, ինչպես նաև նվիրեց գրքեր (Միխայիլ Բուլգակովի ընտրանին, 2 Դարձվածաբանական բառարան և 3 Հայ-ռուսերեն, ռուս-հայերեն բառարան)՝ մաղթելով ուսման մեջ ձեռքբերումներ ու նորանոր հաղթանակներ:

Այսպիսով՝ օլիմպիադայի հաղթողներն են՝ 1-ին տեղ` Մկոյան Գևորգ (ֆինանսական), 2-րդ տեղ` Մխիթարյան Սիրանուշ (կառավարում, հեռակա) և Համբարձումյան Լուսինե (կառավարում), 3-րդ տեղ` Համբարձումյան Միլենա (ֆինանսական), Հարությունյան Հայկ (կառավարում), Շահբազյան Աննա (հ/հ և աուդիտ):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին