«Բիզնեսի ներածություն». նոր հայացք, նոր մտածելակերպ
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Միքայել Մարդումյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Բիզնեսի ներածություն» ուսումնական ձեռնարկը, որը հրատարակության է երաշխավորվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ: Ուսումնական ձեռնարկում քննարկվում են բիզնեսի և ձեռնարկատիրության հասկացությունների էությունն ու բովանդակությունը, ներկայացվում են բիզնեսի համակարգը, շահերի համադրման օրինաչափություննները, ինչպես նաև կանոնակարգման միջավայրն ու կազամակերպական հիմունքները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Միքայել Մարդումյանը նշեց, որ ի ուրախություն գրքի հեղինակների՝ արդեն այս կիսամյակում ձեռնարկը «փորձարկվել» է. առարկան ուսումնասիրող ֆինանսներ մասնագիտության ուսանողները դրանով են պատրաստվել և թեստային քննությանը բարձր արդյունք են ապահովել:
«Այս ձեռնարկը տարիների աշխատանքի արդյունք է և ընդհանուր հայացք է ապահովում բիզնես երևույթին: Մեր ամբիոնը պրոֆիլային է, և ձեռնարկի անհրաժեշտությունը վաղուց հասունացել էր: Այն շարադրված է նոր մոտեցումներով և արդիական մտածելակերպով, թեև չի բացառվում, որ տնտեսական կյանքի սրընթաց զարգացմանն ու բարեփոխումներին համընթաց, որոշ ժամանակ անց կարիք կլինի լույս ընծայել լրամշակված տարբերակը»,- ասաց Միքայել Մարդումյանը և հավելեց, որ մեր համալսարանի մի քանի մասնագիտության գծով այս դաընթացն արդեն ներառվել է ծրագրում, և յուրաքանչյուր դեպքում դասավանդումը համապատասխանեցվում է տվյալ մասնագիտությանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին