Հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը «Տնտեսագետ» մարզաառողջարանը կաշխատի 4 հերթափոխով. տոմսերի վաճառքը՝ հունիսի 15-ից
Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը հուլիսի 5-ից իր հյուրընկալ դռներն է բացում համալսարանի աշխատակիցների և ուսանողների առջև: Բլդան գետի ափին՝ սքանչելի բնության գրկում ծվարած «Տնտեսագետն» առաջարկում է 13-օրյա հանգիստ՝ հագեցած մարզամշակութային միջոցառումներով, դեպի Մաթոսավանք և Ջուխտակ վանք արշավներով: Փորձառու խոհարարները հովեկներին առաջարկում են համեղ ու սննդարար կերակուրներ, որոնք մատուցվում են ճաշարանում: Կացությունն ապահովվում է երկհարկանի քարե տնակներում, հանգստացողների տրամադրության տակ են վոլեյբոլի, բաստկեբոլի խաղահրապարակներն ու ֆուտբոլի մարզադաշտը, բաղնիքն ու ակումբը:
Մարզաառողջարանը կաշխատի 4 հերթափոխով՝ հուլիսի 5-17-ը, հուլիսի 18-30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը և օգոստոսի 13- 25-ը:
Շտապեք ձեռք բերել ուղեգրերը: Վաճառքը կսկսվի հունիսի 15-ին, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնում: 1 ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, իսկ նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Նշենք, որ մարզաառողջարանում յուրաքանչյուր տարի իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանի խոսքով՝ այս տարին ևս բացառություն չէ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին