«ՀՊՏՀ շրջանավարտ - 2017». Դիպլոմների հանձնման հանդիսության օրը հայտնի է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականները (դիպլոմ) կհանձնվեն սույն թվականի հունիսի 23-ին: Նախատեսվում է հանդիսությունն անցկացնել նշված օրը, երեկոյան ժամը 19.00-ին, ՀՊՏՀ բակում՝ հանդիսավոր պայմաններում: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ միջոցառումը կունենա պաշտոնական մաս՝ դիպլոմների հանձնում, ապա նաև՝ ժամանացային: Պրոռեկտորի խոսքով, տվյալ միջոցառմանը հրավիրվում են բոլոր կրթաձևերի շրջանավարտները, սակայն այդ օրը դիպլոմներ կստանան միայն առկա բակալավրիատի շրջանավարտները, մյուս կրթաձևերի շրջանավարտների դիպլոմների տրման մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Ուսումնական բաժնից հայտնում են, որ շրջանավարտները նախքան հունիսի 23-ի տոնական միջոցառումը անձնագրով և դեկանատի կողմից տրված տեղեկանքով պետք է ներկայանան ուսումնական բաժին՝ համալսարանի գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկի 322 սենյակ` գրանցամատյանում ստորագրելու համար:
Ըստ ֆակուլտետների շրջանավարտները պետք է ներկայանան հետևյալ օրերին՝
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ հունիսի 19-ին ժամը 9:30-12:30-ը
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ հունիսի 19-ին ժամը 14:00-17:00-ն
Ֆինանսական ֆակուլտետ՝ հունիսի 20-ին ժամը 9:30-12:30-ը,ապա նաև՝ 14.00-17.00-ն
Կառավարման ֆակուլտետ՝ հունիսի 21-ին ժամը 9:30-12:30-ը
Մարքեթինգի ֆակուլտետ՝ հունիսի 21-ին ժամը 14:00-17:00-ն
ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ՝ հունիսի 22-ին ժամը 9:30-12:30-ը
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին