ՀՊՏՀ դոկտորը բանախոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանում
Մեր համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ իրենց հրավերով, ճարտարագիտական ֆակուլտետի հանրային դասախոսությունների շրջանակում հունիսի 8-ին բանախոսել է «Սեյսմոլոգիայում և սեյսմակայուն շինարարությունում ծագող մաթեմատիկական խնդիրները» թեմայով: Մեզ հետ զրույցում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորն ասաց, որ այս թեմայով գիտական հետազոտություն է կատարել, որը ներկայացրել է նաև միջազգային մի շարք գիտաժողովներում (Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և այլն):
«Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել երկրաշարժերի ծագումնաբանությանը, դիտարկվել են դրանց առաջացման և կանխատեսման խնդիրներն ուսումնասիրելիս կիրառվող մաթեմատիկական մոդելները և այլն: Որպես կիրառական օրինակ՝ Հայաստանի տարածքի համար առաջարկվել է GPS համակարգերի և սեյսմակայանների տվյալների վրա հիմնված՝ լարվածադեֆորմային վիճակը ուսումնասիրելու մեթոդ»,-նշեց Մհեր Աղալովյանը:
Դասախոսությունն ունկնդրել են ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, պրեֆոսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին