ՀՊՏՀ ներկայացուցիչը դասախոսել է լեհական համալսարանում

Դիտումների քանակ՝ 3140

Մեր համալսարանի դասախոսները շարունակում են «Էրազմուս+» ծրագրով  արտերկրի բուհերում բանախոսություններով հանդես գալ: Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նորա Այվազյանը ծրագրի շրջանակում ապրիլի 22-ից մայիսի 1-ը գտնվել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում (Լեհաստան) և դասախոսել բակալավրական ու մագիստրոսական կուրսերում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ և' լեհ, և' միջազգային խմբի ուսանողների համար բանախոսել է Հայաստանում տուրիզմի և ագրոբիզնեսի զարգացման հնարավորությունների, ՓՄՁ-ների ստեղծման և զարգացման հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը`անդրադառնալով բուհի կրթական ծրագրերին ու  «Ամբերդ» հետազոտական կենտրոնին:

«Պոզնանի տնտեսագիտական համալսարանում դասերն ավելի ինտերակտիվ՝ հարցուպատասխանի և գործնական մթնոլորտում են անցկացվում: Հետաքրքրական է, որ ուսանողները հարցեր են ուղղել Հայաստանի և մեր համալսարանի վերաբերյալ.  ցուցադրվել է ճանաչողական ֆիլմ, ներկայացվել են երկրի տեսարժան վայրերն ու ՀՊՏՀ-ի կրթական ծրագրերը»,-նշեց Նորա Այվազյանը:

Այցի ընթացքում ՀՊՏՀ և լեհական համալսարանի դասախոսները համատեղ գիտական հոդված հեղինակելու պայմանավորվածություն են  ձեռք բերել:

Նորա Այվազյանը հայտնեց մեզ, որ օրերս ամբիոնի նիստումինքը այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել:

Լուսանկարները տրամադրել է Նորա Այվազյանը

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին