Հուլիսի 5-ից «Տնտեսագետ» մարզաառողջարանը կհյուրընկալի ՀՊՏՀ-ականներին

Դիտումների քանակ՝ 3595

Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանն այս ամառ  հուլիսի 5-ից կրկին կհյուրընկալի համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին: Հանգիստը կկազմակերպվի 4 հերթափոխով՝ հուլիսի 5-17-ը,  հուլիսի 18-30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը  և օգոստոսի 13- 25-ը:

Մարզաառողջարանի պետ, համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս  Հակոբ Կյոկչյանը տեղեկացրեց, որ հունիսի 15-ին  ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնում կսկսվի ուղեգրերի վաճառքը:
1 ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամէ, իսկ նրանց ընտանիքների անդամների համար`40 հազար դրամ: 
Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ ափին գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստացողների համար կազմակերպվում են մարզական, մշակութային հետաքրքիր միջացառումներ, արշավներ դեպի Ջուխտակ վանք և Մաթոսավանք: Մատուցվում է համեղ ու  բազմազան սնունդ:

Շտապե'ք ձեռք բերել տոմսերը և 13 հիշարժան օր անցկացնել չքնաղ բնության գրկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին