ՀՊՏՀ գիտնականները Վիեննայում մասնակցել են միջազգային սեմինար-ֆորումի

Դիտումների քանակ՝ 3207

Մեր համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը և  կառավարչական հաշվառման ամբիոնի  վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը մայիսի 30-31-ը Վիեննայում մասնակցել են «Կրթության միջազգային ստանդարտների սահմանման և մշակման բարձրացման ռազմավարությունը» միջազգային հերթական սեմինար-ֆորումին  (կազմակերպվում է տարեկան 2 անգամ, ՀՊՏՀ ամբիոնի  վարիչները 2014թ.-ից մասնակցում են բոլոր ֆորումներին): Միջոցառումը համատեղ  կազմակերպում են  Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեն և Համաշխարհային բանկը, հիմնական նպատակն է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում տարբեր երկրների փորձի փոխանակումը, զարգացման հնարավորությունների քննարկումը: Մասնակցում են  Ավստրիայի, Բելառուսիայի, Բելգիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Անգլիայի, Մակեդոնիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Բելգիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ գիտնականները նշեցին, որ զեկուցումներ են հնչել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիմնախնդիրների և արդյունքների, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ազգային առանձնահատկությունների, ՓՄՁ ոլորտի խնդիրների և այլնի շուրջ: Սեմինար-ֆորումը հագեցած է եղել քննարկումներով ու բանավեճերով, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել և դիտարկումներով հանդես եկել  ՀՊՏՀ ամբիոնի վարիչները:  Մեր պատվիրակները մասնակից-երկրների հետ նախանշել են նաև ՀՊՏՀ-ի հետ համագործակցության հեռանկարները:

Ալվարդ Սարգսյանն ու Լիանա Գրիգորյանը ստացել են մասնակցության հավաստագրեր:

Լուսանկարները տրամադրել են ամբիոնի վարիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին