Մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդես ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանն այսօր նիստերի սրահում բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին ներկայացրեց 2017-2018 ուստարվա համար «Նախագծերի կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը համատեղ իրականացնում են Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանները և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը (Իտալիա): «Նախագծերի կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական ուսման տևողությունը 2 տարի (4 կիսամյակ) է. 1-ին տարում ուսումնառությունն իրականացվելու է Հայաստանում՝ ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում, 2-րդ տարում ուսանողները կսովորեն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (ՎՊՀ): Մագիստրանտները կստանան Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղում փորձառություն անցնելու և ավարտական թեզը կատարելու հնարավորություն: Ուսումնառության ավարտին կտրվի 3՝ ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ և ՎՊՀ դիպլոմ: Շրջանավարտներին կշնորհվի կառավարման, նախագծերի կառավարման մագիստրոս որակավորումը:
Ներսես Գևորգյանը անդրադարձավ 4 կիսամյակներում դասավանդվելիք առարկաներին, տեղեկատվական տեսանյութեր ներկայացրեց արտերկրի վերոնշյալ համալսարաններից՝ ընդգծելով, որ նոր մագիստրոսական ծրագիրն ունի մրցակցային մի շարք առավելություններ, որոնցից մեկն այն է, որ այս կրթությունը հնարավորություն է ընձեռելու աշխատելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: Նշենք, որ կրթությունն իրականացվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով:
Բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:
Տեղեկացնենք, որ «Նախագծերի կառավարում» մասնագիտությամբ (առկա մագիստրատուրայի) դիմում-հայտերն ընդունվում են հունիսի 2-ից սկսած:
ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկին, որն ավելի վաղ հրապարակել էինք, ծանոթացեք այստեղ՝ http://media.asue.am/upload/ndunelutyun_2017/Arka_Magistratura_2017-18.pdf :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին