ՀՊՏՀ գիտնականները՝ միջազգային գիտաժողովի մասնակից

Դիտումների քանակ՝ 2026

Սումիի պետական համալսարանի (Ուկրաինա) հրավերով մայիսի 5-6-ը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը մասնակցել են «Միջազգային տնտեսական հարաբերությունները և կայուն զարգացումը» խորագրով 1-ին  միջազգային  գիտագործնական համաժողովին և հանդես եկել զեկուցումներով:

Գրիգոր Նազարյանը ներկայացրել է «Ընթացակարգերի պարզեցման ազդեցությունը միջազգային առևտրի վրա» թեմայով զեկուցում, Սուրեն Գևորգյանը ելույթ է ունեցել  «Կայուն զարգացման էկոլոգոտնտեսական մեխանիզմները» զեկուցմամբ (ինչպես մեզ տեղեկացրեց պրոֆեսորը՝ իր հոդվածը (35 էջ) որպես մենագրություն լույս է տեսնելու Լեհաստանում):

Գիտաժողովի մասին մանրամասներ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ et.fem.sumdu.edu.ua/index.php?option=com_content&view=article&id=477:2017-05-11-02-54-06&catid=24:news-events&Itemid=90&lang=ru

Լուսանկարները տրամադրել են մեր գործընկերները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին