Քննարկվել են ՀՊՏՀ-ԱրՊՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

Դիտումների քանակ՝ 2323

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը երեկ հյուրընկալել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

Հանդիպմանը քննարկվել են երկու համալսարանների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել հունիսին նախանշված ՀՊՏՀ-ԱրՊՀ համատեղ համաժողովի կազմակերպմանը:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին ՀՊՏՀ-ն Արցախի պետական համալսարանի հետ կնքել է համագործակցության պայմանագիր: Փոխգործակցությունը ուսումնական, գիտական, նյութատեխնիկական օժանդակության, ՀՀ-ում և ԼՂՀ-ում համատեղ ուսանողական ճամբարների և ամառային դպրոցների կազմակերպման, ուսանողական գիտաժողովների, առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադաների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հարթակներում է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին