Բաց դաս՝ բանկային գործի մասնագետների համար
Բանկային գործունեության կազմակերպում մասնագիտացման առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսերում երեկ տեղի է ունեցել բաց դաս՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակից Զարուհի Ավակիմյանի բանախոսությամբ: «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» թեմայով բաց դասը նախաձեռնել է բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գևորգ Սարդարյանը՝ «Բանկային վերահսկողություն» առարկայի շրջանակում:
Միջոցառմանը ներկա է եղել նշված ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը:
Քննարկվել են բանկային վերահսկողության ուժեղացման, դրամական հոսքերի նկատմամբ և տարբեր ֆինանսական չարաշահումներից խուսափելու մեխանիզմները: Այս մասին տեղեկացնում են բանկային գործի և ապահովագրության ամբիոնից, որտեղից նաև տրամադրել են լուսանկարները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին