ՀՊՏՀ-ում քննարկվում են բակալավրական կրթական նոր ծրագրերը. աշխատանքային հանդիպումներ՝ փորձագիտական խմբի հետ

Դիտումների քանակ՝ 2780

ՀՊՏՀ-ում նախօրեին մեկնարկել և ընթանում են փորձագիտական խմբի և ամբիոնների աշխատանքային քննարկումները՝ բակալավրական նոր կրթական ծրագրերի շուրջ:

Ամբիոնները մշակել և փորձագետներին են ներկայացրել 11 նոր ծրագիր, որոնցով ՀՊՏՀ-ն նախատեսում է սկսել  գալիք՝ 2017-2018 ուսումնական տարին:

Ապրիլի 26-ից մայիսի 3-ը կայանալիք քննարկումների ընթացքում փորձագիտական խումբն անհրաժեշտ խորհրդատվություն կտրամադրի աբիոններին, անհրաժեշտության դեպքում՝ կառաջարկի  վերանայումներ կատարել:

Նշենք, որ բակալավրական նոր կրթական ծրագրերը ներկայացվել են՝ հաշվի առնելով կրթական ծրագրերի արտաքին գնահատման օրենսդրորեն ամրագրված պահանջը և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 959-Ն «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» որոշմամբ սահմանված չափանիշներն ու չափորոշիչները։

ՀՊՏՀ փորձագիտական խմբի ղեկավարը ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն է: Քննարկում-հանդիպումները համակարգում է համալսարանի որակի ապահովման բաժինը, որի աշխատակիցներն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեցին գործընթացը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին