Դասը վարեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 2778

Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվող  բաց դասերի շարքը շարունակվում է: Ապագա աուդիտորների (բակալավրիատի 2-4-րդ կուրսեր, մագիստրանտներ) հյուրն այսօր ՀՀ կենտրոնական բանկի  գործառնական աուդիտի բաժնի պետ, տ.գ.թ., որակավորված ներքին աուդիտոր (CIA), ռիսկերի կառավարման հավաստիացման որակավորում (CRMA) ստացած Ազատ Գաբրիելյանն էր, ով բանախոսեց «Ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և ներքին աուդիտի դերը կորպորատիվ կառավարման գործում թեմայով»: Դասին ներկա էին  կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, դասախոսներ:

ԿԲ ներկայացուցիչը պարզաբանեց կազմակերպության ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի կառուցվածքը, առանձնահատկություններն ու խնդիրները, ձևակերպեց ներքին աուդիտի նպատակը, առաքելությունը, անկախությունը, այնուհետև անդրադարձավ ներքին աուդիտի իրականացմանն ու որակի գնահատմանն առնչվող հարցերի: Ուսանողներն իրենց գիտելիքներն ամրագրեցին նաև հարցուպատասխանի միջոցով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիանա Գրիգորյանը, ամբողջացնելով բաց դասերի արդյունքները, նշեց, որ այս կիսամյակում համապատասխան թեմաներով բանախոսել են հիմնականում Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ ուսանողներին հաղորդելով գործնական գիտելիք: Ամբիոնի ղեկավարի խոսքով՝ այս բանախոսությունները պահանջարկ ունեն ուսանողների կողմից, և քննարկվող թեմաներն ու հարցերը նախապես համաձայնեցվում են նրանց հետ: Մինչև կիսամյակի ավարտը նախատեսվում է ևս 2 բաց դաս՝ ԿԲ ներկայացուցիչների բանախոսությամբ:

Տեղեկացնենք, որ մայիսի 3-ին, ժամը 14.00-ին Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչի տեղակալը և ՏՏ աուդիտի բաժնի պետը «ՏՏ աուդիտ և ռիսկերի կառավարում, տեղեկատվական անվտանգության արդի խնդիրներ» խորագրով դաս կվարեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին