DAAD-ի ներկայացուցիչը հանդիպեց ՀՊՏՀ-ականներին
Հերթական անգամ այսօր մեր համալսարանում էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվիա Շմիդը, ով ուսանողների համար «Ուսումը Գերմանիայում» խորագրով տեղեկատվական հանդիպում վարեց: Հանդիպումը նախաձեռնել էր արտաքին կապերի բաժինը, ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, արտաքին կապերի բաժնի աշխատակիցները, բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ:
Գրասենյակի ղեկավարը նախ համառոտ տեղեկություններ ներկայացրեց Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության առաքելության, նպատակների մասին, ապա խոսեց Գերմանիայում ուսանելու առավելությունների մասին՝ ներկայացնելով գերմանական կրթական համակարգը, ուսանողներին ընձեռվող աշխատանքային հնարավորությունները: Հանդիպման երկրորդ հատվածը ուսանողների համար թերևս ամենահետաքրքիրն էր. ներկայացվեցին DAAD-ի կրթաթոշակային ծրագրերը: Հանդիպումն անցավ հարցուպատասխանի մթնոլորտում:
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տրամադրել է այսօր ներկայացված ծրագրերի էլեկտրոնային տարբերակը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին