ՀՊՏՀ-ն՝ համաքաղաքային շաբաթօրյակի մասնակից
15.04.2017
Դիտումների քանակ՝ 2995
Համաքաղաքային շաբաթօրյակը մեր մայրաքաղաքը մաքրելու, բարենորոգելու, կանաչապատելու հրաշալի հնարավորություն է: Քաղաքապետարանի կոչն այսօր Երևանի փողոցներ էր դուրս բերել մեր բազմաթիվ համաքաղաքացիներին և այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությանը, աշխատակիցներին և ուսանողներին:
Վաղ առավոտից ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանից ստանալով հանձնարարություններ և անհրաժեշտ պարագաներ՝ աղբահավաքության պարկեր, ձեռնոցներ, փոցխեր ու բահեր, գործի անցան շաբաթօրյակի բոլոր մասնակիցները:
Դեկանները, տնտեսական մասի աշխատակիցները, դասախոսները, ուսանողները համալսարանի հարակից տարածքում կատարեցին սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ, ծառատունկ՝ այդպիսով իրենց ավանդը ներդնելով մեր սիրելի քաղաքի գեղեցկացման, միջավայրի առողջացման ու բարձր տրամադրություն ապահովելու գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդնորություններն` այստեղ