ՀՊՏՀ-ականները մասնակցել են 198 ավագ դպրոցում կազմակերպված միջոցառմանը

Դիտումների քանակ՝ 2847

Տնտեսագիտական մայր բուհի և ավագ դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակում այսօր  մեր ներկայացուցիչները՝ ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարմեն Գրիգորյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Մուշեղ Հակոբյանը, ֆինանսների ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանը, ուսանողուհիներ Նարե Աբրահամյանը և Մարիետտա Բաղդասարյանը Երևանի 198 ավագ դպրոցի (տնօրեն՝ Արտաշես Թորոսյան)  հրավերով հյուրընկալվել և մասնակցել են դպրոցի նախաձեռնած  «Հայտնի տնտեսագետներ» խորագրով միջոցառմանը:

Զեկուցումներով հանդես են եկել տնտեսագիտական հոսքի 10-11-րդ դասարանների աշակերտները՝ խոսելով  անվանի տնտեսագետների գործունեության մասին: Միջոցառման 2-րդ հատվածում աշակերտները ներկաներին խնդրել են  ներկայացնել իրենց տեսակետները հետևյալ հարցի շուրջ «Ինչպիսի գործունեություն կծավալեին նշված տնտեսագետները Խորհրդային միության և այսօրվա իրականությունում» և համեմատական վերլուծություն կատարել: Խաղ-մտագրոհին  ակտիվ մասնակցել են ՀՊՏՀ ներկայացուցիչները և հարցը քննարկել մասնագիտական տեսանկյունից:

Ինչպես մեզ տեղեկացրեց Լուսինե Կարագուլյանը՝ այս հետաքրքիր նախաձեռնության հեղինակներն են պատմության ուսուցչուհիներ Արմինե Ասլիբեկյանն ու Աննա Նիազյանը:

Նախատեսվում է առաջիկա օրերին նշված դպրոցի աշակերտներին հրավիրել ՀՊՏՀ՝ մասնակցելու նույն ձևաչափի միջոցառման, ինչպես նաև ունկնդրելու մեր դասախոսների բանախոսությունները:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին