ՀՊՏՀ-ում շարունակվում են «Ինեկոբանկի» ներկայացուցիչների հետ հանդիպումները

Դիտումների քանակ՝ 2363

Հերթական անգամ մեր համալսարանում էին «Ինեկոբանկի» անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի աշխատակիցները: Այսօր նրանք մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների հյուրն էին և ներկայացրին բանկում աշխատանքի անցնելու հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էր նշված ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարմեն Գրիգորյանը:

Նույն ձևաչափի հանդիպումներ են եղել օրեր առաջ՝ ֆինանսական և ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետներում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Ինեկոբանկն» ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը և փնտրում է բանիմաց, եռանդուն ու մոտիվացված երիտասարդ աշխատակիցների: Լավագույններին ընտրելու և «Ինեկոթիմը» համալրելու նպատակով բանկը ուսանողական մրցույթ է անցկացնում: Այս կապակցությամբ հավաքագրվում են ուսանողների ինքնակենսագրականները:

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը:

Առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում նաև այլ ֆակուլտետներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին