«Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների մարտյան գործարքները

Դիտումների քանակ՝ 2243

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնն ամփոփել է  ՀՀ ֆինանսական շուկաներում  մարտ ամսին կտարված գործառնությունները: Համաձայն ամփոփման՝ մարտ ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացելիության ավելացման գործիքներից, ինչպես փետրվարին, այնպես էլ մարտին, կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 85.2 մլրդ  ՀՀ դրամ:  ԿԲ-ն, ինչպես փետրվարին, այնպես էլ մարտ ամսին, պետական պարտատոմնսերի առք չի իրականացրել ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.31% առքի և 0.58% վաճառքի փոխարժեքների  համար:  Ինչպես փետրվարին, այնպես էլ մարտ ամսին, եվրոյի փոխարժեքները անկում չեն ապրել, այլ ցուցաբերել են աճի միտում, ինչպես և ռուսական ռուբլին:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը աճել է 1.16 անգամ, եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը `1.3 անգամ : Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը աճել են 84.3%-ով, իսկ դոլարային վարկերը աճել են 52.6%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 8.3%-ով: Ի տարբերություն փետրվարի՝ մարտին եվրոյով սվոփ պայմանագրեր չեն կնքվել:

Պետական պարտատոմսերի և' առաջնային, և' երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը մարտ ամսվա վերջին կազմել է 6.14978% (փետրվարի վերջին՝ 6.9078%): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 11.8001%՝ նախորդ ամսվա վերջի 12.5237%-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել  է մոտ 4.2 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը մոտ 98 %-ով նվազել է նախորդ ամսվա ցուցանիշից:

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017թ մարտ ամսին (ամսական տեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին