Ոգեկոչ. Ապրիլյան պատերազմի հերոսները մեզ հետ են

Դիտումների քանակ՝ 2913

Այսօր մեծ դասամիջոցը համալսարանականներին համախմբեց բակում՝ ոգեկոչի ձայն հնչեցնելու 2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանցիների կողմից սանձազերծված Քառօրյա պատերազմում զոհված քաջ հայորդիների հիշատակին, հպարտության ու երախտիքի խոսք հղելու նրանց հասցեին, ովքեր մարտնչեցին ու տուն դարձան որպես մերօրյա հերոսներ:

Մեկ տարի վաղեմության դեպքերի մասին ուսանողները ներկայացրին հակիրճ պատմական անդրադարձ, երաժշտական համարներ ու կոչ արեցին՝ ապրիլյան հերոսներին հիշել անուն առ անուն, իմաստավորել նրանց ինքնազոհությունն ու հաղթանակը և հայրենասիրության դասեր քաղել հենց նրանցից:

Ապրիլյան պատերազմի հերոսները մեզ հետ են,  հերոսներ են ապրում նաև այսօր մեր կողքին. հավաստիացնում էին երիտասարդները:

Միջոցառումը կազմակերպել էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և մշակույթի հանձնաժողովը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին