Բանախոսեց ռումինացի դասախոսը

Դիտումների քանակ՝ 2421

«Էրազմուս+» ծրագրով մեր համալսարանում է Ռումինիայի Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարանի դասախոս Անտոն Սորինը: Երեկ նա շրջայց է կատարել ՀՊՏՀ-ում, ծանոթացել «Ամբերդ» հետազոտական կենտրոնին, գրադարանին, բուհի ենթակառուցվածքներին: Այսօր ռումինացի դասախոսը հանդես եկավ «Նոր վենչուրային կազմակերպությունների ֆինանսավորումը» թեմայով բանախոսությամբ: Հանդիպումը կազմակերպել էր համալսարանի արտաքին կապերի բաժինը, ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:  Ձեռնարկատիրության հիմունքների համատեքստում բանախոսը կանգ առավ ձեռնարկատիրության հիմնական առանձնահատկությունների վրա, դիտարկեց ընկերության հաստատուն զարգացումը և ֆինանսական մեթոդները, պարզաբանեց ձեռնարկատիրական ֆինանսների դերը, վենչուրային կազմակերպությունների ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Դասախոսությունը հագեցած էր պատկերավոր օրինակներով ու հարցուպատասխանով:

Ինչպես մեզ տեղեկացրին արտաքին կապերի բաժնից՝ Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարանը, «Էրազմուս+»-ին անդամակցությունից ի վեր,   ՀՊՏՀ-ի առաջին գործընկերներից է, և նախորդ տարիներին մեր ուսանողները մեկ կիսամյակ ուսանել են ռումինական համալսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին