ՀՊՏՀ-ն իր գրքային ֆոնդից խոշոր նվիրատվություն է կատարել

Դիտումների քանակ՝ 2186

ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատարակչությունը համալսարանի գրքային ֆոնդից շուրջ 3000 միավոր գրքի  նվիրատվություն է կատարել:

Գրքերը նվիրվել և բաշխվել են Հայաստանի Ազգային գրադարանին, Արցախի պետական համալսարանի գրադարանին, ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերին ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջին: Նվիրաբերված ֆոնդում արժեքավոր գրքեր են, որոնց թվում և՛ մասնագիտական՝ առավելաբար տնտեսագիտական, և՛ գեղարվեստական գրականություն:

«Տնտեսագետ» հրատարակչության ղեկավար Վարսիկ Անտոնյանը մեզ հայտնեց, որ նախատեսում են նվիրել ևս 650 միավոր գիրք:

«Այն ֆոնդը, որը մենք նվիրել ենք, ոչ միայն արժեքավոր է, այլև շատ օգտակար հենց ուսումնական գործընթացի համար, քանի որ դրանք մեր համալսարանի լավագույն մասնագետների, լավագույն գիտնականների գրքերն են՝ տնտեսագիտության, հաշվապահության, արդյունաբերության և այլ ոլորտների մասին: Դրանց շարքում  կան նաև բառարաններ, ուսանողների ուղեցույցներ, բարձրագույն կրթության մասին տեղեկագրեր և այլ, ինչը շատ անհրաժեշտ է»,- մեզ հետ զրույցում ասաց հրատարակչության ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին