Բանկային կառավարման դպրոցի ղեկավարը հանդիպել է ՀՊՏՀ-ականների հետ

Դիտումների քանակ՝ 2851

Շարունակական կրթության և կարիերայի բաժնի և բանկային գործի և ապահովագրության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ երեկ ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է  Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանը, ով  հանդիպել է ուսանողների հետ և ներկայացրել ընկերության գործունեությունը: Ինչպես նշել է բանախոսը՝ Բանկային կառավարման դպրոցն օգնում է ուսանողներին բացահայտել սեփական ներուժը և հասկանալ մասնագիտության յուրահատկությունները, նորավարտ ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալ պրակտիկ գիտելիքներ: Այս մասին տեղեկացնում են շարունակական կրթության և կարիերայի բաժնից:

Ուսանողներին հետաքրքրել է, թե ինչպես է դպրոցն աջակցում իր շրջանավարտներին՝ աշխատանքի անցնելու գործընթացում, ինչով է տարբերվում դպրոցի ուսումնական  ծրագիրն ավանդական կրթական ծրագրերից, որոնք են դպրոցի գործունեության շրջանակները, ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ դառնալու առավել գործող մեթոդները:

ՀՊՏՀ Լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին