Հայտնի են ՀՊՏՀ անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողները

Դիտումների քանակ՝ 3846

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողների ցանկը՝ նշելով, որ այն կազմվել է կարգին համապատասխան քննարկումների արդյունքում՝ ամբիոններում, ֆակուլտետների խորհուրդներում, ապա՝ մանդատային հանձնաժողովում: Ռեկտորատը հաստատեց ներկայացված ցանկը:

Ուսումնական բաժնի կողմից տրամադրված ամբողջական ցանկին ծանոթացեք ստորև:

Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա II կիսամյակի անվանական կրթաթոշակների թեկնածուներն ըստ ֆակուլտետների բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Զավեն Գևորգի  Խուկեյան՝ համալսարանի կառավարման ֆակուլտետի  «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում», մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, սահմանել  «Զ. Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:
  2. Աննա Հայրապետի Ավետիսյան՝ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Հ. Թումանյանի անվան» կրթաթոշակ:
  3. Լիանա Ռայմոնդի Իսայան՝ համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի  «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Մ.Քոթանյանի անվան» կրթաթոշակ:
  4. Մարի Վահեի Ավանեսյան՝ համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի  «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Վ.Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:
  5. Արմեն Արայի Մկրտչյանը՝ համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, սահմանել «Ա.Արզումանյանի անվան» կրթաթոշակ:
  6. Զեփյուռ Մարտինի Ալեքսանյան՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Աուդիտ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, սահմանել «Կ. Կարագյանի անվան» կրթաթոշակ:
  7. Արուսյակ Գարեգինի Հարությունյան՝ համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի  «Հողագույքային հարաբերություններ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, սահմանել համալսարանի ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ:

Նիստում ֆակուլտետների դեկանները զեկուցեցին նաև 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին: Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ուսանողների կողմից ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին ուղղված դիմումները՝ հարգելի բացակայությունների, տարկետում վերցնելու և այլ խնդիրների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին