Լևոն Աղասյանը՝ ատլետիկայի միջազգային մրցաշարի հաղթող

Դիտումների քանակ՝ 1609

Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում օրերս տեղի ունեցած «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» ատլետիկայի միջազգային մրցաշարում 16 մ 39 սմ արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Երիտասարդ մարզիկը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի (հեռակա, մարքեթինգ մասնագիտության) ուսանող է և նրա հաջողությունները միշտ մեր տեսադաշտում են:

Լևոնը միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող է, Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային կարգի սպորտի վարպետ:

Նշենք, որ 2013, 2016, 2017 թվականներին Լևոն Աղասյանն  ընդգրկվել է ՀՊՏՀ  լավագույն 10 մարզիկների շարքում:

Շնորհավորում ենք, մաղթում անսպառ հաղթանակներ:

Երկրորդ լուսանկարը՝ համացանցից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին