Մեկնարկել է 2-րդ կիսամյակը. բարի գալուստ ՀՊՏՀ (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 2127

Վաղ առավոտից բաց և ուսանողաշատ են  մեր համալսարանի բոլոր լսարանները. այսօր  մեկնարկեց  2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակը, վերսկսվեցին  ուսումնական պարապմունքները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջել է ֆակուլտետներով, զրուցել արձակուրդից վերադարձած ուսանողների հետ, արձանագրել նրանց տրամադրությունները. ՀՊՏՀ-ականները վճռական են կիսամյակը թարմ ուժերով սկսելու և նախորդ կիսամյակի բացթողումները վերանայելու հարցում:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արման Թադևոսյանի համար անցած կիսամյակը հետաքրքիր ստուգատես էր՝ հանձնել է առաջին համալսարանական քննություններն ու արձանագրել բարձր արդյունքներ, արդեն ձեռք է բերել քննություններին պատրաստվելու հմտություններ, իսկ այս կիսամյակում մեծ հետաքրքրությամբ  սպասում  է, թե ինչ նոր առարկաներ են ուսումնասիրելու:

Ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Վարդ Ահարոնյանը ուրախ է դասերի վերսկսման առիթով. «Կարոտել էի համալսարանս, կուսընկերներիս, դասախոսներին: Կիսամյակը սկսում եմ լավ տրամադրվածությամբ ու նոր եռանդով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակել էինք դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/դասացուցակ-93 :

Սույն ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների կազմակերպման ժամանակացույցին ծանոթացեք նշված հղումով՝ media.asue.am/upload/rectorat/heraka_usucum.pdf :

Բարի գալուստ և ուսման մեջ հաջողություն, սիրելի' ուսանողներ:

Լուսանկարային ալբոմն՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին