ՀՊՏՀ-ում 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասացուցակները պատրաստ են. դասերը կմեկնարկեն փետրվարի 9-ին

Դիտումների քանակ՝ 2212

ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանատները տրամադրել են 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/դասացուցակ-93 :

Հիշեցման կարգով ներկայացնենք նաև ավելի վաղ ուսումնական բաժնի տրամադրած և մեր հրապարակած տեղեկատվությունը 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերի մեկնարկի մասին:

Առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերի և առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ինկուրսի երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն ս.թ. փետրվարի 9-ին:

Հեռակա ուսուցմանբակալավրիատի 2-րդև 3-րդկուրսերի երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն ս.թ. փետրվարի 27-ին, իսկ հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին և 4-րդ կուրսերի դասերը` ս.թ. ապրիլի 17-ին:

Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կիսամյակի վերահանձնումները կկազմակերպվեն ս.թ. հունվարի 30-ից փետրվարի 8-ը և փետրվարի 13-23-ն ընկած ժամանակահատվածում:

2016-2017 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  media.asue.am/upload/rectorat/heraka_usucum.pdf :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին