ՀՊՏՀ ներկայացուցիչներն այցելել են Էջմիածնի դպրոցներ

Դիտումների քանակ՝ 1849

Նոր տարում ՀՊՏՀ համագործակցությունն ավագ դպոցների հետ ավելի է սերտանում: Այս օրերին մեր համալսարանի ներկայացուցիչները հաճախակի են այցելում ավագ դպրոցներ և աշակերտներին ներկայացնում Տնտեսագիտական համալսարանի կրթական ծրագրերը:

Մասնագիտական կողմնորոշման հերթական այցն այսօր էր. ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի  դասախոս Լուսինե Կարագուլյանը և կառավարման ֆակուլտետի պատասխանատու, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը եղել են Էջմիածնի 2՝ Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ  և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի էօրնեկեանի անվան միջնակարգ դպրոցներում:  Այս մասին տեղեկացրեց Լուսինե Կարագուլյանը:

Գորկու անվան պրոցում  մեր դասախոսները 10-12-րդ դասարանների տնտեսագիտական հոսքի աշակերտներին մանրամասներ են հաղորել ֆակուլտետների, մասնագիտությունների, համալսարանական կյանքի մասին: Մերի Բադալյանը, ով վերջին տարիներին ՀՊՏՀ ընդունող  հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է, առանձնահատուկ անդրադարձել է ընդունելության կարգին: Դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Արփինե Սաֆարյանի հետ դասախոսները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշել են առաջիկա միջոցառումները, որի շրջանակում նախատեսվում է  կազմակերպել փոխադարձ այցելություններ, աշակերտների համար բանախոսություններ: Լուսինե Կարագուլյանն ընդգծեց, որ դպրոցն  ունի նաև արհեստագործական հոսք, որտեղ սովորում են գորգագործություն, արծաթագործություն և այլ արհեստներ:

«Ուրախությամբ տեղեկացանք, որ տնօրեն Գայանե Սաֆարյանը նորարարական գաղափարներ է իրագործում»,-շեշտեց Լուսինե Կարագուլյանը՝ միաժամանակ տեղեկացնելով նաև, որ դպրոցի շրջանավարտներից շատերն այժմ մեր բուհի ուսանող են:

Աշակերտներին տրամադրվել է ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ և տեղեկատվական գրքույկներ: Հանդիպման շրջանակում նքվել է համագործակցության հուշագիր:

Հաջորդ կանգառը էօրնեկեանի անվան միջնակարգ դպրոցն է եղել. տնօրեն Սուսաննա Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշակերտների և նրանց ծնողների համար հանդիպում կազմակերպել ուսանողների և դասախոսների մասնակցությամբ, որի ընթացքում համալսարանականները հանդես կգան բանախոսությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին