ՀՊՏՀ բակերում և հարակից տարածքում վաղ առավոտից սկսվել են ձնամաքրման աշխատանքներ
Հայաստանյան այս տարվա ձնառատ ձմեռը, որը թեև շատ գեղեցիկ է, սակայն պահանջում է նաև լրացուցիչ ջանքեր: Մեր կրթօջախը անմասն չի այս հոգսերից: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հանձնարարությամբ ՀՊՏՀ բակը և հարակից տարածքները ինչպես խնամվում ու կանաչապատվում են տարվա մյուս եղանակներին, այնպես էլ ձմռանը մաքրվում են ձյան շերտերից:
Այսօրվա առատ ձյունը ևս մեծ աշխատանք է ստեղծել ՀՊՏՀ վարչատնտեսական ստորաբաժանումներին համար: Վաղ առավոտից համալսարանի տվյալ ստորաբաժանումների աշխատակիցները՝ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են ձնամաքրման աշխատանքեր:
«Ձնառատ օրերին մեր բաժնի աշխատանքը սովորականից վաղ է սկսվում, որպեսզի հասցնենք մինչև ժամը 9:00-ն մաքրել համալսարանի տարածքը: Այս տարի ևս, պատշաճ ձևով ձնամաքրման աշխատանքներ են կատարվում, ամբողջ տարածքը մաքրվում է, այնուհետև աղ է ցանվում»,-ասաց պրոռեկտորն ու հավելեց, որ օրվա մեջ, ըստ անհրաժեշտության, ՀՊՏՀ տարածքը մի քանի անգամ է մաքրվում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները առավոտյան շրջել են բուհի տարածքով, արձանագրել իրականացվող աշխատանքները:
Աշխատանքի շտապող ՀՊՏՀ-ականները հաճելիորեն զարմանում էին, որ համալսարանի մայթերն ու բակերը արդեն մաքուր են:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին