ԱՎԾ-ից նվիրատվություն՝ ՀՊՏՀ գրադարանին
16.01.2017
Դիտումների քանակ՝ 1518
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար մեր համալսարանի գրադարանին է նվիրում իր հրատարակությունները:
Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՎԾ-ն օրերս մեր համալսարանին է նվիրել «ՀՀ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքները» հրատարակության 60 օրինակ, ինչպես նաև 2016 թ. վիճակագրական տարեգրքի հերթական համարը:
«Մեր ուսանողները մասնագիտական տարբեր հետազոտություններ կատարելիս հաճախ են օգտվում ԱՎԾ հրապարակած տվյալներից և այս առումով կարևոր է, որ գրադարանն ունենա ԱՎԾ նոր հրատարակությունները»,-ասաց տնօրենը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին