ՀՊՏՀ նորաստեղծ հրատարակչական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը
ՀՊՏՀ գիտական խորհրդին կից համալսարանական հրատարակչական հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ այսօր անցկացրեց անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՊՏՀ տարեկան պլանով նախատեսված տպագրման պատրաստվող նյութերի ծավալների հաստատմանը: Քննարկվեց նաև ամբիոններից ներկայացված տպագրման պաստրաստվող նյութերի խնդիրը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնաժողովի քարտուղար Խորեն Մխիթարյանին հանձնարարեց ճշգրտել ներկայացված նյութերի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ առաջնահերթությունները ճիշտ գնահատելու համար: Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ 2016թ. տարեվերջին գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել էին համալսարանական երեք հանձնաժողովներ՝ հրատարակչական, ուսումնամեթոդական և մրցութային: Հանձնաժողովների աշխատակարգերին և կազմերին ծանոթացեք հետևյալ հղումով՝ asue.am/am/էջեր-220//գիտական-խորհրդին-կից-համալսարանական-հանձնաժողովներ-3005:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին