ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների դեկտեմբերյան գործարքների արդյունքները

Դիտումների քանակ՝ 1922

Մեր համալսարանի «Ամբերդ»  հետազոտական կենտրոնն  ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկայում դեկտեմբեր ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից, ի տարբերություն նոյեմբեր ամսվա, կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 66,5  մլրդ  ՀՀ դրամ:  ԿԲ-ն իրականացրել է նաև պետական պարտատոմնսերի առք՝ 6  մլրդ ՀՀ դրամ ծավալով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է աճի միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ աճելով մոտ 0.92% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Եթե եվրոյի դեպքում փոխարժեքները անկում են ապրել՝ պայմանավորված հիմնականում միջազգային շուկաներում փոխարժեքների տատանումներով, ապա ռուբլին աճի միտումներ է ցուցաբերել դեկտեմբեր ամսին:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը նվազել է 19.4%-ով, Եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը աճել՝ 16.9 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը նվազել են 60.9%-ով, իսկ դոլարային վարկերը աճել են 162.6%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը նվազել է 80.3%-ով: Բացի դրանից, կնքվել են նաև սվոփ պայմանագրեր եվրոյով, որոնց ծավալը նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 185.7%-ով:

Պետական պարտատոմսերի և' առաջնային, և' երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը դեկտեմբեր ամսվա վերջին կազմել է 7.5309% (նոյեմբերի վերջին՝ 7.9337): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 14.1221%՝ նախորդ ամսվա վերջի 14.0361%-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել  է մոտ 32.8 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը մոտ 99.3 %-ով պակասել է նախորդ ամսվա ցուցանիշից:

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2016թ դեկտեմբեր ամսին(ամսական տեսություն):

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ:

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ:

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին